Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալվել են:
Այս մասին հայտնել է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
«Նախաքննությունը շարունակվում է»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 5-ին զինված հարձակում էր եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում: Միջադեպի հետևանքով մեկ հոգի զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Զոհվածը Ախտոյանների հորաքրոջ որդին, վիրավորը՝ ընկեր:
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը), 333 հոդվածով (Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք շորթելը), 297 հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով):
Բաց մի թողեք
Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ զինված հարձակումը․ Տեսանյութ
Երևանի քաղաքապետարանում որպես կաշառք խոշոր չափի գումար են վերցրել գործող ու նախկին պաշտոնյաները
Քաջարանում ծեծկռտուքի դեպքով կա երեք ձերբակալված. ՆԳՆ