Մերձավանում տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործով 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին զինված հարձակում էր եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում: Միջադեպի հետևանքով մեկ հոգի զոհվել է, մեկը՝ վիրավորվել:
Զոհվածը Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:
Բաց մի թողեք
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ
Արա Զոհրաբյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին