Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը երեկ առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
«Հրապարակ» օրաթերթը գրել է․ Հիշեցնենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020 թ. հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետեւանքով ունեցած կորուստներին։
Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութության համար, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։
Այսպիսով՝ 44-օրյա պատերազմից հետո իշխանական քարոզչամեքենան պարտության սլաքներն ուղղում էր զինվորական ղեկավարության կողմը՝ հանրությանը փորձելով համոզել, որ ոչ թե գերագույն հրամանատար Փաշինյանն է կատարվածի մեղավորը, այլ՝ զինվորականները:
Սակայն Ջալալ Հարությունյանը, որ պատերազմի գրեթե ողջ ընթացքում ՊԲ հրամանատարն էր, զարմանալիորեն չէր հայտնվել իշխանության թիրախում: Ասում էին, որ պատճառը Փաշինյանի համակրանքն է նրա նկատմամբ, որը ծագել էր 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց ՔՊ ջոկատը մեկնել էր ինժեներական աշխատանքներ իրականացնելու, եւ նրանց տեղակայել էին Ջալալ Հարությունյանի ղեկավարած զորամասում:
Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանը ոչ մեկին չի խնայում, ոչ մեկի հանդեպ նվիրվածության ու կապվածության զգացում չունի, միակ արժեքն աթոռն է եւ գալիք ընտրություններին վերարտադրվելու ցանկությունը:
Իսկ Ջալալին դատելով՝ նա հույս ունի վերջնականապես փակել պատերազմի եւ պարտության թեման: Մեզ հասած լուրերով` հաջորդը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է։






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի