2025 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում, այսինքն՝ հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը, Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն:
Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում արձանագրվել է ակտիվության բարձր ինտենսիվություն, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում և Երևան քաղաքում արձանագրվել է ինտենսիվության միջին ակտիվություն, իսկ Արմավիրի և Սյունիքի մարզերում այդ ակտիվությունը ցածր է:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ սուր շնչառական վարակներով պայմանավորված առաջնային պահպանման կազմակերպություններ դիմել է 9105 պացիենտ, որոնցից 74,7 տոկոսը եղել են 0-ից 18 տարեկան երեխաները:
Մասնագետի խոսքով՝ փետրվարի 6-ի դրությամբ ծանր սուր շնչառական վարակներով և թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացվել է 91 պացիենտ, որիոնց 72․5 տոկոսը կազմում են 0-ից 18 տարեկան երեխաները։
Հովհաննիսյանն ընդգծում է, որ դեպքերն իրականում անհանգստացնող չեն: Այստեղ այլ հարց կա․ մեծահասակները, երբ հիվանդանում են, չեն դիմում բժշկական կենտրոններ, փորձում են ինքնաբուժությամբ զբաղվել, իսկ երեխաների պարագայում նման ռիսկի չեն գնում, անմիջապես ահազանգում են կենտրոն, դիմում բժշկի։
Մասնագետը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ, զգուշացնում է նաև, որ սուր շնչառական վարակների ժամանակ պետք չէ հակաբիոտիկներ օգտագործել. դրանք կարող են նախապայման դառնալ հիվանդության ծանր ընթացքի առաջացման համար։
Սուր շնչառական վարակներով խոցելի խմբերը համարվում են վեց ամսականից մինչև հինգ տարեկան երեխաները, տարեցները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները։
Սուր շնչառական վիրուսների սեզոնը սկսվում է հոկտեմբեր ամսից և պահպանվում է մինչև մայիս ամիսը։
Բաց մի թողեք
Ի տարբերություն Աղազարյանի, ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարված Նարեկ Զեյնալյանը նոր պաշտոն կստանա
Սահմանափակեք ականջակալների հետ անցկացրած ժամանակը մինչև 60 րոպե. Արմեն Մուրադյան
Եվս մեկ հետազոտություն կլինի անվճար․ ԱՆ պարզաբանում է