21/03/2025

Պրեմիերաներով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը․ Լուսանկարներ

Երեկ՝ փետրվարի 8-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի բացման համերգը։ Փառատոնը մեկնարկեց համաշխարհային պրեմիերաներով։ Փառատոնը նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 95 ամյակին։

Առաջին անգամ հնչեցին ժամանակակից կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանի Թիվ 4 սինֆոնիան՝ «ՇՆՈՐՀԱԼԻ, աղօթական», որն ընծա է Սուրբ Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի ննջման 850-րդ ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծմանը։

Composer | Vache Sharafyan composer from Armenia | Sharafyan Vache Music

Մինչ համերգի մեկնարկը հրաշալի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը մեզ հետ զրույցում ասաց․ Շատ որախ եմ, որ կա նման առիթ, հնարավորություն, որ ժամանակակից ստեղծագործությունները հնչեն բեմի վրա, քանի որ նման փառատոն ունենալը ազգային նշանակության գործ է, այն այս միջոցով պրոպագանդում է ժամանակակից դասական երաժշտությունը, մեծ նշանակություն ոնի բոլորի համար։

Վաչե Շարաֆյանն իր «ՇՆՈՐՀԱԼԻ, աղօթական» ընտիր ստեղծագործությունը նվիրում է սբ․ Էջմիածնի Մայր տաճարի վերաբացմանը, այն կատարվեց առաջին անգամ։ Հարցրեցի, թե ինչ է զգում կոմպոզիտորը իր ստեղծագործության կատարումից առաջ․ Անհասկանալի զգացողություններ՝ տագնապ, անհանգստություն, հպարտություն, շնորհակալություն՝ բոլորը միասին։

Արդեն համերգից հետո նորից մոտեցանք Վաչե Շարաֆյանին, նախ` շնորհավորելու ստեղծագործության առաջին կատարման առիթով, ապա հարցրեցի, թե ինչպես կբնորոշի ընտրագույն կոմպոզիտորը․ Տոնական համերգ էր, շատ ճոխ, հայերեն, հայկական, բազմազան ․․․ Շատ ուրախ ու շնորհակալ եմ այս պրեմիերայիս համար, որովհետև այն շատ պատասխանատու էր նաև ինձ համար՝ առաջին անգամ կատարումից շատ բան է կախված, թե ինչպիսին կլինի ստեղծագործության հետագա կյանքը ամբողջ աշխարհում, ինչպես կապրի, ինչ կլինի, ծնունդը պետք է լավը լինի և փառք Աստծո, որ այդպես էլ եղավ, շատ լավ ընթացավ՝ փորձերից սկսած։ Դիրիժորն էլ շատ լավն է, շատ լավ ձեռագիր ունի, շատ ուրախ եմ, – եղավ Վաչե Շարաֆյանի պատասխանը։

Մենք էլ շնորհավորում ենք անվանի կոմպոզիտորին ու ստեղծագործական հետագա հաջողություններ մաղթում։

Մեծ Բրիտանիայում ապրող մեր հայրենակից Քրիստինա Առաքելյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրեց Դաշնամուրի կոնցերտը։ Այն ծավալուն էր, հետաքրքիր, իսկ դաշնամուրի մոտ էր հեղինակը։ Ինչի առիթով շնորհավորում ենք ․․․

New Music series: Kristina Arakelyan's Te Lucis Ante Terminum | Gramophone

Համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից։ Դիրիժորն էր Հարավային Կորեայից՝ Ջուն-Սան Պարկը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, ինչպես նաև՝ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Սիմոն Սարգսյան