Փարաքար համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը.
Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, Մերձավան գյուղում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է ինձ և իմ ընտանիքին, ովքեր ապրում են այդ բնակավայրում։ Մեկ անգամ ևս ցավակցում եմ մահացածի հարազատներին, վիրավոր համագյուղացուն մաղթում շուտափույթ ապաքինում։
Ցավոք, գյուղում առկա որոշ թափթփուկներ հերթական անգամ իրենց վեր են դասում օրենքից, բարոյականությունից, ինչի մասին տեղյակ է ամբողջ համայնքը։
Շատ ավելի ցավալի է, որ ողբերգության ֆոնին, իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը իմ հանդեպ՝ այս անգամ ապօրինի կալանավորելով եղբորս ու իմ երկու ընկերներին՝ իբր դեպքի վայրում գտնվելու պատրվակով։
Այս ամենը ուղեկցվում է իշխանական կայքերում իմ հանդեպ լկտի հակաքարոզչությամբ։ Ընտրություններից առաջ նման գործելաոճը դատապարտելի է։ Վստահ եմ, շատ շուտով համայնքում կտիրի բացառիկ համերաշխություն և միասնություն, ինչի համար ես և մեր թիմը անում ենք առավելագույնը։
Բաց մի թողեք
«Խաղաղության բերկրանքը վայելելու» ամենաօրինակելի վայրը մի քանի տասնյակ մետրանոց ինչ-որ պատ է. Վարդան Ոսկանյան. Լուսանկար
Բոլոր դերակատարները պե՛տք է պատիժ կրեն, խիստ և սթափեցնող. Թագուհի Թովմասյան
Հրապարակեք խաղաղության պլանը, ստախոսներ, հրապարակե՛ք․ Լևոն Զուրաբյան