Փետրվարի 7-ին Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի պատուհանները կոտրել են:
Ըստ աղբյուրի՝ տեղում պարզվել է, որ հունվար ամսվա ընթացքում և փետրվարի 7-ի ժամը 00։30-ից միչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել է Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Բաց մի թողեք
Արդյոք Վանաձորում Տիգրան Ուլուբաբյանին ծեծող ՀՀ ոստիկանները կազատվեն համակարգից
Անկարան կառավարվում է Բաքվից, այսպես մինչև երբ և ուր
Ի՞նչ իրավիճակ է սահմանին, ի՞նչ գործընթացներ ու զարգացումներ կան Ոսկեպարում