ԱՄՆ-ից ընդամենը երկու օր առաջ վերադարձած Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա այցը մտահոգությունների առիթ է դարձել ՔՊ-ում։
«Հրապարակը» գրում է․ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Փաշինյանը երեկ Փարիզ է մեկնել` մասնակցելու Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:
Նախատեսված է նաեւ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սակայն իշխանական թիմում խոսում են, որ Ֆրանսիա մեկնելու անհրաժեշտությունն առաջացել է ԱՄՆ «մերժված այցից» հետո։
Վաշինգտոնում նման վերաբերմունքից հետո Նիկոլ Փաշինյանը, ասում են՝ ծանր տրամադրությամբ է Հայաստան վերադարձել եւ որոշել է հանդիպել Մակրոնի հետ` որպես մխիթարություն, եւ, ըստ ամենայնի, ճշտելու Հայաստանի` ԵՄ գնալու օրակարգը: Եվ եթե Արեւմուտքից աջակցություն չստանա, հնարավոր է նորից հետ կանգնեն դրանից ու գնան դեպի Ռուսիա։
Բաց մի թողեք
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ․ Լուսանկար
Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. ՆԳ նախարարը մնաց միայնակ
Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից․ Լուսանկար