«Այսօր Երեւանի ավագանու նիստը թեժ է անցնելու, չի բացառվում, որ նախորդի օրինակով՝ նիստն ուղեկցվի քաշքշուկով ու փոխադարձ վիրավորանքներով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես նախորդ նիստին, այսօր եւս իշխանականների ու ընդդիմադիրների միջեւ հնարավոր բախումները լինելու են տրանսպորտի թանկացման վերաբերյալ:
Օրակարգում լինելու է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եւ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախաձեռնությունը, որի պահանջն էր փաթեթներին զուգահեռ ներդնել 100 դրամ արժեքով մեկանգամյա օգտագործման տոմս։ Իշխանություններն էլ իրենց հերթին հանդես են գալու տրանսպորտի սակագնի նոր փաթեթների առաջարկով:
Ի դեպ, երեկ նաեւ տեղեկություն տարածվեց, որ Երեւանի քաղաքապետարանի պատուհանները կոտրել են: Քաղաքապետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, իսկ գործն ուղարկվել է ոստիկանություն. կատարվում է ուսումնասիրություն»:






Բաց մի թողեք
Իշխանությունը պատրաստվում է 2026-ի ընտրություններին. ովքեր են համակարգում աշխատանքները
Ինչ է հայտարարագրել մարդկանց իր հետ ֆեյք պատարագի տարած եւ վարքագծի կանոնների կոպիտ խախտում թույլ տված համայնքապետ Սափեյանը
Այսօր մեկնարկում են 2026 թվականի բյուջետային լսումները. ովքեր կներկայանան ԱԺ