ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Բոլոր քպ-ականները հանձնարարություն են ստացել․ ցանկացած համատեքստում շրջանառել «իրական Հայաստան» արտահայտությունը։
“Հեղափոխություն” և “նախկիններ” կոնտենտը մաշվել է։
Ու հիմա՝ վեցամյա իշխանության հանրագումար պարտությունը, հազարավորների մահերը, կորսված Արցախը, օկուպացված Հայաստանը, պատերազմի սպառնալիքը, ներազգային թշնամանքը, արցախահայության նկատմամբ գեներացվող ատելությունը, մազից կախված պետականության ապագան փաթեթավորում են որպես “իրական Հայաստան”։
Իրականում “իրական Հայաստանը” թշնամու պատկերացրած ու սրանց պարտադրվող Հայաստանն է, անհեռանկար և անողնաշար մի գոյություն ․․․
“Իրական Հայաստանը” տրանսֆորմացվող և դեգրադացիայի ենթարկվող անբովանդակ և անանցյալ հայկականությունն է՝ Հայաստանում և Սփյուռքում։
“Իրական Հայաստանը” իզմեր և կարմիր գծեր չունեցող նփ-ի քաղաքական սնանկության, վախերի ու ցինիզմի արտահայտությունն է, Հայաստանի և մեզանից յուրաքանչյուրի ապագայի գնով աթոռը պահելու գինը։
Եվ, այդուհանդերձ, պատասխան տալու ժամանակը գալու է, անգամ՝ մոտ է․․․
Գնահատել իրականությունն ու կազմակերպվել․․․»:
Բաց մի թողեք
Հայաստանը՝ փոփոխվող աշխարհում․ Ավետ Ադոնց
7 տարի շարունակ հանրության նյարդերի, զգացմունքների, մտքի, կողմնորոշման հետ խաղ են խաղում
Բաքվում պահվող հայերի համար կարող ենք ընտրել գործողությունների երկու սցենար