Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումները նման են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը։
«Դա հաստատվել է 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրում։ Կողմերը նպաստում են հարևան տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը»,-ասել Է Զախարովան։
Միակ տարբերությունն, ըստ նրա, այն է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի մասնակից է: Նա հիշեցրել է, որ այդ խմբի շրջանակներում արդեն հսկայական աշխատանք է կատարվել` ինչպես իրավական հիմքերի, այնպես էլ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման, Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների վերականգնման ուղղությամբ:
«Հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնական սկզբունքը պետությունների ինքնիշխանության և իրավազորության պահպանումն է իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։ Այս պայմանը հավանության է արժանացել և Բաքվի, և Երևանի կողմից։ Ցավոք, խմբի աշխատանքը հայկական կողմի դիրքորոշման պատճառով սառեցված է», – ասել Է Զախարովան։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել լիարժեք փոխգործակցությունը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ 2021 թվականի հունվարին ստեղծված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ խմբի (դրանում ընդգրկված էին երեք երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալներ Օվերչուկը, Գրիգորյանը և Մուստաֆաևը – խմբ.) գործունեության դադարեցման մասին պաշտոնական որոշում չի կայացվել տարածաշրջանում կարգավորման վերաբերյալ։ Շփումները շարունակվում են, բայց ոչ թե եռակողմ, այլ դեմ առ դեմ ձևաչափով ՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի միջև։
Նորմատիվ-իրավական հիմքերը և սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում, փոխադարձաբար իրար բացառող բնույթ են կրում, և այստեղ հարցը քաղաքական նախասիրությունները չեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման քայլերը։
ՀՀ ԱԺ–ն փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագիծը։
«Այս խնդրի բարձրաձայնումից խուսափելու, այն լղոզելու և այդ կարևոր նրբերանգը չտեսնելու փորձերը իրականության ժխտում են և գուցե ինչ-որ չափով նրանց ապատեղեկացվածության մասին են, ովքեր առաջարկում են համապատասխան որոշումներ կայացնել»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ խոսքը Հայաստանի սուվերեն ընտրության մասին է, և Ռուսաստանն այն չի ժխտում։ Սակայն հենց Հայաստանի ներկայիս իշխանությունների, այլ ոչ թե Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի վրա է ընկած բնակչությանը նրանց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները պարզաբանելու առանցքային պատասխանատվությունը։
Նա կոչ է արել հասկանալ այս ամենը, հատկապես երբ երկրի համար ճակատագրական որոշումներ են կայացվում։ Զախարովան կարծում է, որ եթե արևմտյան փորձն այդքան հաճելի է Երևանի ներկայիս իշխանություններին, ապա պետք է հասարակական կարծիքի հարցում, հանրաքվե անցկացնել:
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Նորմատիվ-իրավական հիմքերը և սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում, փոխադարձ բացառիկ բնույթ են կրում, և այստեղ հարցը քաղաքական նախասիրությունները չեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման քայլերը։
«Այս խնդրի բարձրաձայնումից խուսափելու, այն լղոզելու և այդ կարևոր նրբերանգը չտեսնելու փորձերը իրականության ժխտում են և գուցե ինչ-որ չափով նրանց ապատեղեկացվածության մասին են, ովքեր առաջարկում են համապատասխան որոշումներ կայացնել»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ խոսքը Հայաստանի սուվերեն ընտրության մասին է, և Ռուսաստանն այն չի ժխտում։ Սակայն հենց Հայաստանի ներկայիս իշխանությունների, այլ ոչ թե Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի վրա է ընկած բնակչությանը նրանց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները պարզաբանելու առանցքային պատասխանատվությունը։
Նա կոչ է արել հասկանալ այս ամենը, հատկապես երբ երկրի համար ճակատագրական որոշումներ են կայացվում։ Զախարովան կարծում է, որ եթե արևմտյան փորձն այդքան հաճելի է Երևանի ներկայիս իշխանություններին, ապա պետք է հասարակական կարծիքի հարցում, հանրաքվե անցկացնել:
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Բաց մի թողեք
«Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հոր «Toyota»-ն «պլաշչադկա» է տեղափոխվել խմածության համար
Ինչպես է Մինասյանը կես գնով մասնավորեցրել Նորատուսի ռադիոկայանը․ ապօրինի գույքի վերադարձի պատմությունը. Fip
Անկարայի «վրեժն» է այն վարքագիծը, որ Բաքուն է այս շրջանում ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ