09/05/2025

Վանաձորում 17-ամյա տղան ընկել է պատշգամբից. վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Փետրվարի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, Վանաձորի Տարոն 4 թաղամասից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:

Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները պարզել են, որ երեխան, ով բարձրությունից է ընկել, 17-ամյա Լ Ա-ն է:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխված երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում և հնարավոր է նրան ռեանիմոբիլով տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղան իրենց տան պատշգամբից է ընկել: