Շուրջ 2 ամիս է՝ ԱԺ խորհրդարանական ընդդիմությունը փաստաբանների նկատմամբ հարկերն ավելացնելու օրենսդրական դրույթի վերաբերյալ դիմել է Սահմանադրական դատարան, սակայն ՍԴ-ն չի շտապում արձագանքել` աշխատակարգային նիստ չեն նշանակում, եւ պարզ չէ` դիմումը կքննարկվի ՍԴ-ում եւ կմերժվի՞, թե՞ անգամ վարույթ չի ընդունվի:
«Հրապարակը» գրում է․ Հիշեցնենք․ Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետեւանքով փաստաբանները տարեսկզբից գործում են հարկման ընդհանուր համակարգում, այսինքն՝ 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են վճարելու, նաեւ շահութահարկ՝ 18 տոկոս:
Փաստաբաններն այս փոփոխություններում մոտ մեկ տասնյակի հասնող հակասություններ են տեսել մայր օրենքի հետ․ գլխավորն այն է, որ այլեւս չեն կարող անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ` առանց հարկ վճարելու:
Իսկ անվճար իրավական աջակցություն բոլոր փաստաբաններն են մատուցում, քանի որ Հանրային պաշտպանի գրասենյակը չի հասցնում: Եվ իշխանությունն այս տարի որոշել է կրճատել հանրային պաշտպանների քանակը։ Օրեր առաջ այս փաստաբանները մեկօրյա գործադուլ արեցին, սակայն դա էլ չօգնեց։
Անցած տարի փաստաբանների շահերի պաշտպանության խնդրով ՍԴ էր դիմել նաեւ ՄԻՊ-ը, ՍԴ-ն չէր ընդունել դիմումը, այն պատճառաբանությամբ, որ ՄԻՊ-ն իրավունք չունի վիճարկելու այդ դրույթները: Մեր տեղեկություններով՝ փաստաբանները ՍԴ դիմելու հարցով հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին են նաեւ դիմել, բայց վերջինս մերժել է նրանց խնդրանքը։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները