Տեղեկացնում ենք հանրությանը և զանգվածային լրատվամիջոցներին, որ այսօր Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը տեղի է ունեցել պայթյուն՝ դեռևս չպարզված հանգամանքներում։
Դրա հետևանքով մարմնական այրվածքներ է ստացել Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմը:
«Տեր Հոր առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Պայթյունի պատճառների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհայտնի պատկան մարմինը։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։ Թեմի հոգևոր դասը և հավատացյալ ժողովուրդը միասին աղոթում են Տեր Հոր շուտափույթ ապաքինման համար»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտունիում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է տեղի ունեցել, հոգևորականը տեղափոխվել է հիվանդանոց:


Բաց մի թողեք
Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. նրանք հոսպիտալացվել են․ Լուսանկար
Առեղծվածային ու ողբերգական դեպք Տավուշում, պարզում են ուսուցչուհու հետ կապված դեպքի հանգամանքները
Բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա. Լուսանկար