Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հայտնել, թե ովքեր են իրականում մասնակցել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը և ովքեր մերժել նրան։
«Հանդիպումին չէին մասնակցել ոչ Հայոց Թեմը, ոչ 16 եկեղեցական միություններից մեկը, ոչ էլ Գերմանահայ Կենտրոնական Խորհուրդը կամ անդամ համայնքի կազմակերպություններից որեւէ մեկը։
Բացակա էին նաեւ Հայաստանի Հիմնադրամը, Հայ Իրավաբանների միությունը, Հայ Բժիշկների միությունը, Հայ Մասնագետների միությունը, Հայ Գործարարների միությունը, Հայ Ընդհանուր Բարեգործական միությունը, Հայ Ակադեմիականների միությունը, Հայ Օգնության միությունը, Հ.Մ.Ը.Մ.-ը, Հայ Երիտասարդական տարբեր միությունները, եւ այլ կազմակերպություններ։ Չկար մեկ ճանաչված անձնավորություն կամ մտավորական: Մյունխենի Հայ միության նոր ընտրված վարչությունից ներկա է եղել միայն մեկ անդամ»,- գրել է նա:
Բաց մի թողեք
Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն
Լրագրող Լիլիթ Աղեկյանին Գյումրիում ոստիկանությունից տեղափոխել են հիվանդանոց․ Լուսանկար
Ով է Հռոմի նոր պապը. ինչ անուն է նա ընտրել, առաջին ուղերձը