22/02/2025

Եթե Ռուսաստանը խաբի և խախտի հրադադարի ռեժիմը, Ուկրաինան ավտոմատ կերպով կանդամակցի ՆԱՏՕ-ին. The Guardian

Եվրոպացի առաջնորդները Փարիզում կայանալիք հանդիպմանը կքննարկեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, եթե Ռուսաստանը խախտի հրադադարի ռեժիմը, հայտնում է The Guardian-ը։

Փետրվարի 17-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Դանիայի առաջնորդները, ինչպես նաև ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կքննարկեն, մասնավորապես, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ավտոմատ կերպով անդամակցության տարբերակը, եթե Ռուսաստանը խաղաղության համաձայնագրի կնքումից հետո խախտի հրադադարը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացի առաջնորդների արտակարգ գագաթնաժողով է հրավիրել Փարիզում՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։ Մասնավորապես, նրանք ԱՄՆ-ից պահանջելու են դադարեցնել Եվրոպայի և Ուկրաինայի արգելափակումը Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության բանակցությունների գործընթացից, ընդգծել են լրատվամիջոցները։

Պարբերականի տեղեկություններով՝ Փարիզում կայանալիք հանդիպմանը կքննարկվեն պաշտպանական հնարավորությունները, որոնք Եվրոպան կարող է տրամադրել Ուկրաինային՝ անվտանգության հուսալի երաշխիքներ ապահովելու համար։