18/02/2026

Հաջորդ տարի «Եվրատեսիլ»-ը հնարավոր է լինի Հայաստանում. Պարգը՝ անելիքների և էմոցիաների մասին․ Լուսանկար

music eraj
«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանը, ինչպես հայտնել ենք, կներկայացնի Պարգը`«Survivor» երգով: Երգի հեղինակները Thomas G:son-ը և Peter Bostrom-ն են։ Նրանք հեղինակել էին նաև շվեդ երգչուհի Լորինի «Tatoo» երգը, որը 2023-ին հաղթեց մրցույթում։ Համերգից հետո կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ Պարգը նշել է, որ ինքն աշխատասեր է, պատրաստ է ավելի զարգացնել ելույթն ու կրկնակի լավ հանդես գալ: «Վստահ եմ, որ «Եվրատեսիլ»-ի մեծ բեմում շատ լավ կներկայանանք: Արձագանքներից հասկանում էի, որ ֆավորիտներում եմ, բայց նաև Սիմոնին ու Աթենային էին շատ երկրպագում: Ես ուղղակի նպատակ էի դրել, որ պետք է մաքսիմալ հաճույք ստանամ ու իմ բոլոր էմոցիաներն ու էներգիան ցույց տամ: Կհաղթեմ, թե չեմ հաղթի, այդ միտքը բաց էի թողել: Բայց շատ երջանիկ եմ»,- ասել է արտիստը: Պարգը հավելել է, որ վստահ է իր ուժերի վրա, հրաշալի է աշխատել նաև թիմը ու կարող են մտածել, որ հաջորդ տարի «Եվրատեսիլ»-ը հնարավոր է լինի Հայաստանում: 307537

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.