Մի քանի օրից՝ փետրվարի 21-ին, Կապանում ՔՊ-ի տարածքային խորհրդի ընտրությունները կլինեն։
«Հրապարակը» գրում է․ Չնայած Նիկոլ Փաշինյանը, որն անցած տարվա հունիսի այցից հետո տեսնելով կառույցում տիրող վիճակը, անձամբ հրահանգել էր լուծարել եւ նոր խորհուրդ ձեւավորել, խոստացել էր անձամբ ներկա գտնվել եւ վերահսկել ներկուսակցական ընտրությունները, սակայն ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը միտքը փոխել է` չի մեկնելու Սյունիք, քանի որ ականջին հասել է, որ որոշ ՔՊ-ականներ շարունակում են նույն ոճով՝ կեղծիքներով եւ ուղղորդումներով ձեւավորել կուսակցական խորհուրդը։
ՔՊ մեր աղբյուրները չեն բացառում, որ ընտրությունից հետո, երբ մարտի 27-ին այցելի Կապան՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը մասնակցելու, մոտիկից ծանոթանալով իրավիճակին՝ կրկին կլուծարի կառույցը։
Բաց մի թողեք
Նիկոլը բոլորի վատ անցյալը մոռացնել տվեց, ահ ու սարսափներին դարձրեց իրեն մրցակից
Ադրբեջանին ոչինչ բացատրել պետք չէ, Ադրբեջանին հաղթել է պետք․ Ալեքսան Հակոբյան
Ստամբուլի քաաղքապետի ձերբակալությունից հետո քաղաքն ալեկոծվում է, ոստիկաններ են վիրավորվել