«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին պապիկ է դարձել։
«Ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախ լուրով։ Իմ ընտանիքում նոր մարդ է լույս աշխարհ եկել. ծնվել է թոռնիկս։ Ուզում եմ նրան մաղթել երջանկություն, որ մեծանա առողջ, ուրախ, դառնա լավ մարդ ու մեր երկրի լավ քաղաքացի։
Ես անկեղծ մաղթում եմ, որ իմ երկրի բոլոր ընտանիքներում լինի ուրախություն, երջանկություն, հաջողություն։
Ես խնդրում եմ Աստծուն, որ մեր երկրին բերի խաղաղություն, որ երեխաները ծնվեն ուրախության, սիրո, բարության մթնոլորտում։
Երբ ես որոշեցի կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը, իմ մտքում մեր երկրին ուղղված ամենակարևոր մաղթանքներն էին՝ Ազգային վերածննդի, ներքին համերաշխության, և աշխարհին որպես մի ամուր, խաղաղ, հպարտ պետություն ներկայանալու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծառուկյանը։
Բաց մի թողեք
Փետրվարի 23-ի աստղագուշակ․ Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով ժամանակին ձեզ համար շատ թանկ էր
«Մամա՛, այնպես պետք է ապրեմ, որ երբեք գլուխդ կախ ման չգաս». պայմանագրային զինծառայող Կարեն Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Կուբաթլուում ԱԹՍ-ի հարվածից. Լուսանկարներ
Փետրվարի 22-ի աստղագուշակ․ Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար