«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին պապիկ է դարձել։
«Ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախ լուրով։ Իմ ընտանիքում նոր մարդ է լույս աշխարհ եկել. ծնվել է թոռնիկս։ Ուզում եմ նրան մաղթել երջանկություն, որ մեծանա առողջ, ուրախ, դառնա լավ մարդ ու մեր երկրի լավ քաղաքացի։
Ես անկեղծ մաղթում եմ, որ իմ երկրի բոլոր ընտանիքներում լինի ուրախություն, երջանկություն, հաջողություն։
Ես խնդրում եմ Աստծուն, որ մեր երկրին բերի խաղաղություն, որ երեխաները ծնվեն ուրախության, սիրո, բարության մթնոլորտում։
Երբ ես որոշեցի կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը, իմ մտքում մեր երկրին ուղղված ամենակարևոր մաղթանքներն էին՝ Ազգային վերածննդի, ներքին համերաշխության, և աշխարհին որպես մի ամուր, խաղաղ, հպարտ պետություն ներկայանալու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծառուկյանը։

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին
Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկար
Երևանում Հյուսիսային խողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ. Լուսանկար