Փետրվարի 20-ին լրանում է արցախյան պայքարի` ղարաբաղյան շարժման 37-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում կայացրին՝ դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից՝ միավորվելով մայր Հայաստանի հետ: Երեւանում եւ Ստեփանակերտում այդ օրը, գրեթե բոլոր տարիներին, սկսած 1988-ից, մշտապես տարբեր միջոցառումներ են կազմակերպվել:
«Հրապարակը» գրում է․ Մեր տեղեկություններով, այս տարի Արցախի քաղաքական էլիտան էլ է այդ օրը միջոցառումներ ծրագրել։ Առավոտյան պատգամավորները կայցելեն Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոս նահատակների հիշատակին: Քննարկում են՝ որպեսզի օրն ավելի նշանակալից դառնա, ոչ թե Արցախի ներկայացուցչությունում միջոցառում անցկացնել, այլ ավելի հանդիսավոր պայմաններում։ Թե որտեղ, երեկ վստահեցրին, որ դեռ վերջնական ընտրություն չեն կատարել։
Նույն օրը նաեւ հանրահավաք է կազմակերպել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը՝ ի դեմս ղեկավարներ Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, որոնք նաեւ արցախցիներին են հրավիրել հանրահավաքին եւ առաջարկել են հարթակից ելույթներ ունենալ։
Բաց մի թողեք
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն