Նախօրեին բանակում մահացած զինծառայող Սևակ Հովհաննիսյանը Հրազդան քաղաքից էր, քոլեջի շրջնավարտ։
Խորը վշտով և ծանր սրտով հայտնում ենք, որ քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության շրջանավարտ Ս. Հովհաննիսյանը տեղի ունեցած ողբերգական դեպքի պատճառով անժամանակ հեռացավ կյանքից…
Նա բացառիկ երիտասարդ էր՝ խելացի, նպատակասլաց և աշխատասեր։ Փայլում էր իր մասնագիտական գիտելիքներով, պատասխանատվությամբ և դաստիարակությամբ, ինչի համար արժանացել էր դասախոսների ու համակուրսեցիների մեծարանքին։
Նրա լուսավոր ժպիտը, ձգտումը դեպի կատարելություն և մարդկային բարձր արժեքները միշտ կմնան մեր հիշողության մեջ։
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու դասախոսական կազմին։
Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել: Լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, – խմբ․): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- հայտնեց նա։
Հիեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Փետրվարի 18–ին հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1–ին մասով (սպանություն)։







Բաց մի թողեք
Նոյեմբերի 9-ի աստղագուշակ․ Կարևոր է չտրվել սադրանքներին և հիշել ձեր սեփական շահերը
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
«Միշտ ասում էր՝ ինձ սահմանն ու դիրքերն են պետք, սպան կոչումով սպա չի դառնում. այդ սկզբունքով ծառայեց մինչև վերջ». ավագ լեյտենանտ Արմեն Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Քարվաճառում. Լուսանկար