Օրեր առաջ ավտոբուսում միջադեպ էր տեղի ունեցել, երբ վարորդը տարեց մարդուն մի փոքր կոշտ ձևով դուրս էր հրավիրել, քանի որ նա երթևեկում էր առանց վճարի։
Կանխավարկած կար, որ պապիկն ունի 2-րդ կարգի հաշմանդամություն և կարող է անվճար երթևեկել, սակայն դեռ չէր ստացել իր արտոնությունը՝ միգուցե տեղյակ չլինելու կամ ընթացակարգը չիմանալու պատճառով։
Մենք գտանք այդ մարդուն, և հաշմանդամության կարգի հաստատումից հետո նրան տրամադրեցինք տարեկան անվճար փաթեթ, որով նա կարող է անսահմանափակ օգտվել ավտոբուսից, մետրոյից և տրոլեյբուսից։
Շնորհակալություն Էրեբունի վարչական շրջանի ղեկավար` Հակոբ Բալայանին, այս հարցն արագ և պատշաճ լուծելու համար:

Հարգելի քաղաքացիներ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորների կողմից ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով: Նման միջադեպերից խուսափելու համար խնդրում ենք պահպանել Երևանի ավագանու որոշման դրույթները։
Չնայած այս ամենին՝ հավելեմ, որ վարորդը ստացել է նկատողություն՝ բարեվարքության կանոնները խախտելու համար։
Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան






Բաց մի թողեք
Երևանում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա․ վնասը կազմել է 1 մլն դրամ․ Լուսանկար
Անհետ կորած կնոջ դին են գտել․ Լուսանկար
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․