Պատերազմն Ուկրաինային արժեցել է 320 միլիարդ դոլար, որից 120 միլիարդը վճարել են ուկրաինացիները, ևս 200 միլիարդ դոլարը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան։ Հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
«ԱՄՆ-ը մեզ տվել է մոտ 67 միլիարդ դոլարի զենք և 31 միլիարդ դոլար՝ բյուջեի ծրագրերի համար։ Դա, իհարկե, 500 միլիարդ դոլար չարժե, դա լուրջ խոսակցություն չէ»,- ասել է Զելենսկին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել էր Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ Զելենսկու վարկանիշը 4 տոկոս է։
Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի նոր հարցման համաձայն` Ուկրաինացիների վստահության վարկանիշը Զելենսկու նկատմամբ կազմում է 57%:
«Այնպես որ, եթե ինչ-որ մեկը ցանկանում է փոխարինել ինձ հենց հիմա, դա չի ստացվի»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը՝ հղում անելով այս հարցմանը։
Զելենսկուն չի վստահում հարցվածների 37 տոկոսը։ Վստահություն-անվստահություն հավասարակշռությունը +20% է:
Դեկտեմբերի հարցումից հետո վստահության ցուցանիշները բարելավվել են: Այն ժամանակ վստահում էր 52%-ը։
Բաց մի թողեք
ԱՄՆ Պետդեպարտամենտը շարունակում է ֆինանսավորել գլոբալ ազդեցության ծրագրերը
ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է ՌԴ-ին, Զելենսկիին, Բայդենին
Մենք Ուկրաինայի կողքին ենք և ստանձնելու ենք Եվրոպայում խաղաղության ապահովման պատասխանատվությունը. Մակրոն