Երեկ՝ փետրվարի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախաարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ենթարկվե է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձ աստիճան, ինչի համար նախ զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Prado»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ժողովրդին հայտնի՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը:

Բաց մի թողեք
Ալիևը Թրամփին անվանել է «իսկական խաղաղության մարդ», Պուտինին՝ «պատերազմի»
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է
Սուտ TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի