Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել, մեկը տեւական լռությունն է խախտում, մյուսը՝ հանրահավաք հրավիրում, երրորդը՝ համագումար անում, ուրիշներն էլ ակտիվության այլ ֆորմատներ են որդեգրել։
«Հրապարակը» գրում է․ Սրան ոչ միայն աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններն են նպաստում եւ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ակտիվացումը, այլեւ, ըստ որոշ լուրերի, ռուսական շրջանակներից որոշակի ազդակներ են փոխանցել Հայաստան` հնարավոր փոփոխությունների մասին:
Մասնավորապես, Պուտին-Թրամփ հանդիպումից հետո հնարավոր է Ռուսաստանը սկսի զբաղվել Հարավային Կովկասով, ուստի ոմանք կարծում են, որ քաղաքական դաշտը պետք է պատրաստ լինի այդ զարգացումներին, որ զանազան պատահական ծլած ուժեր չհայտնվեն ասպարեզում։
Եվ չնայած ընդդիմության դաշտում աշխուժություն է տիրում, եւ այս փոփոխությունները, ըստ ընդդիմադիրների, Նիկոլ Փաշինյանի օգտին չեն, սակայն, ինչպես արտահայտվեց ՔՊ ներկայացուցիչներից մեկը, Նիկոլ Փաշինյանի համար վայրկյանների հարց է վտանգ զգալն ու կրոնափոխ լինելը:
Նա շատ արագ կարող է դավաճանել Արեւմուտքին եւ վերադառնալ Ռուսաստանի գիրկը։ Այնպես որ, ընդդիմությունը շատ ճանապարհ ունի անցնելու` մինչեւ ճկուն քաղաքական առաջարկ ներկայացնելը: Իսկ Ռուսաստանին միշտ ձեռնտու կլինի պարտված ու մի քանի տեր փոխած, Ալիեւից վախեցող կառավարչի հետ աշխատելը:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան