Համալսարանական շրջանակներից ստացված տեղեկություններից դատելով, առաջիկայում բուհերի ուսման վարձավճարներն էլ կբարձրանան:
«Հրապարակը» գրում է․ Բանն այն է, որ դեռ տարիներ առաջ կառավարության որոշում է ընդունվել, ըստ որի` բուհական կրթության տարեկան վարձավճարի վերին սահմանն է ֆիքսվել, որ բուհերը կամայականություն չդրսեւորեն: Սահմանվել է, որ տարեկան 1 միլիոն դրամից ավելի չի կարող լինել ուսման վարձը:
Ամեն ինչ «բարեփոխող», այսինքն` թանկացնող իշխանությունը որոշել է այստեղ էլ «բարեփոխում» անել, եւ հիմա ԿԳՄՍՆ-ում քննարկում են 1 միլիոնի սահմանափակումը հանելու հարցը:
Հիմնավորումն այն է, թե մասնավոր դպրոցներ ու մանկապարտեզներ կան, որտեղ 1 միլիոնից ավելի է տարեկան վարձը:
Բաց մի թողեք
«Ստեղս հասավ»․ Փաշինյանի ժեստը՝ Ալիևի հետ հանդիպումից դուրս գալուց հետո. Տեսանյութ
11 հազար 200 դոլարը վերականգնել են
Փաշինյան – Ալիև հանդիպման չերևացող կողմը