Հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին:
Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «Ֆեյսբուք»-ի էջը:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը ոստիկանությունից ազատ են արձակվել։
Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել են Ներքին գործերի նախարարությունից:
Գյումրու քաղաքապետի մեկ այլ թեկնածու Մարտուն Գրիգորյանը գրել է․
«Վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը Գյումրիում տրված է: Միսիան կատարված է, գովազդն ապահովված է, շոուների ընտրված ձևաչափն էլ՝ դատապարտված է»:






Բաց մի թողեք
Գերմանիայում Փաշինյանի դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել
«Մեր ձևով» ժողովրդական շարժումից որոշ մարդիկ վախեցած են դրանից, և դա հասկանալի է․ Մարիաննա Ղահրամանյան
Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը» նոր միջնորդություն է ներկայացրել