Չնայած ողջ իշխանությունը Փաշինյանի հրահանգով լծվել է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների քարոզչությանը՝ իրենց թեկնածուի օգտին, եւ մրցակիցների դեմ հակաքարոզչությանը, սակայն իշխանական աղբյուրները խոստովանում են, որ ՔՊ-ի վիճակը, մեղմ ասած, շատ տխուր է Գյումրիում։
«Հրապարակը» գրում է․ Ներքին հարցումների արդյունքներով՝ ՔՊ-ն գլխավորող Սարիկ Մինասյանը չորրորդ տեղում է, առաջին եռյակում են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Դոգի թեկնածուն եւ Ռուբեն Մխիթարյանը։
Ուշագրավ է, որ ՔՊ-ականներն ակնհայտ հակաքարոզչություն են տանում նախկին քաղաքապետի եւ Ռուբեն Մխիթարյանի դեմ՝ վերջինիս ներկայացնելով որպես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թեկնածու: Սակայն մարդիկ իրենց հիշողությունը դեռ ամբողջությամբ չեն կորցրել` լավ հիշում են, որ Սարիկ Մինասյանն Էդմոն Մարուքյանի կողմնակիցն էր ժամանակին, որի ցուցակով պատգամավոր էր դարձել։
Ե՛վ Սարիկ Մինասյանի, ե՛ւ ՔՊ-ի ողջ հույսը Արման Սահակյանն է` «Սովրանո» ընկերության սեփականատերը, որը Միքայել Մինասյանի ընկերն էր, բիզնես-պարտնյորը, հովանավորյալը շատ ավելի, քան Ռուբեն Մխիթարյանն է եղել: ՔՊ-ում հասկանում են, որ խնդիրը ոչ թե Սարիկի անձն է, այլ՝ իշխանությունը, որը վստահություն չի վայելում Գյումրիում: Իսկ կուսակցական փակ նիստերի ժամանակ Փաշինյանը խիստ զգուշացրել է՝ չի ների ոչ մեկին, որն ակտիվորեն չի պայքարի Գյումրիում իշխանության հաղթանակի համար:
Սակայն այդ «պայքարին» հատկապես վնասում է այն, որ Գյումրու ՔՊ կառույցում ուղղակի իրար միս են ուտում։






Բաց մի թողեք
Հիվանդը դու ես, եկեղեցին չի․ Պինդ պահիր բանալին։ Կարևոր չէ, որ ինչ ունես, չունես՝ կորցրել ես․․․
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար