Հանրապետության տարածքում հատկապես լեռնային շրջաններում ձնածածկույթը կազմում է 20-30 սմ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ հավելելով, որ ձյան տեսքով տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 23-ը:
«Երեկվա համեմատությամբ այսօր ունենք ջերմաստիճանի նվազում, արդեն 4-5 աստիճան, և կանխատեսվում է ընդհանուր ջերմաստիճանի նվազում երեկվա համեմատ 6-9 աստիճան: Վաղվանից սկսած՝ հատկապես գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի 12-14 աստիճանով, 24-ին հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ»,- ասում է նա:
Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ փետրվարի 20-22-ը ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին կնվազի 13-14 աստիճանով:
Ազիզյանի խոսքով՝ ձնածածկույթը հատկապես բարձր է Լոռիում և Տավուշի մարզերում:
Վերջինս ասում է՝ տեղումների քանակից պետք է միայն ուրախանալ՝ հաշվի առնելով, որ հունվարը բավականին չոր է եղել:






Բաց մի թողեք
Մեր օգնությամբ որևէ մեկը չի դառնա Վաղարշապատի համայնքապետ․ Վահրամ Ազատյան
Ինչու չէիր գնացել Հովհաննավանք։ Վեխեցել եմ,- ասաց ՔՊ-ականը
Վաղարշապատում մենք գնում ենք ու պատրաստ ենք հաղթանակի․ Արկադի Փայտյան