«Վազգեն. Վերջին Սպարապետը» Ֆիլմի հեղինակը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստր Նոնո Սարգսյանը, մանրամասներ է հայտնել ֆիլմի և հորեղբոր անձնական կյանքի ու կանանց հետ հարաբերությունների մասին:
Ֆիլմում կան անձնական կյանքի ու սիրային փոխհարաբերությունների մասին դրվագներ ևս, որոնց մասին հեղինակը պատմել է «Tete A Tete» հաղորդման շրջանակներում:
«Ֆիլմում նկարահանվել է այն, ինչ գրել է ինքը երիտասարդ տարիքում, ֆիլմում իր խոսքերով է ներկայացված: Նա պատերազմի տարիներին շատ սիրային նամակներ էր ստանում կանանց կողմից, իսկ վերջին տարիներին՝ հոկտեմբեր 27-ից 6-7 ամիս առաջ իր վերջին հարաբերություններն են ներկայացված: Վկաների ասելով՝ եղել են ամենատարբերվող հարաբերությունները:
Ցավոք, ես չեմ ճանաչում այդ կնոջը: Եթե այլ դեպքերում շրջապատում ճանաչել են կանանց, ում հետ նա ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել, այս դեպքում գրեթե ոչ ոք չի էլ ճանաչել: Հեռվից են տեսել միայն, որովհետև կապը երկուսի միջև է եղել: Նրանք հանդիպել են հիմնականում դրսում, քայլել ու զրուցել են: Իրեն շատ մտերիմ մարդկանց ասելով՝ շատ նուրբ ու տարբերվող հարաբերություններ են եղել:
Այդ հարաբերությունները Լիլիթ Կարապետյանի մասին չեն: Բոլոր այն կանայք, ովքեր հորեղբորս հետ ինչ-որ կապ են ունեցել, ես նրանց բոլորին սիրում եմ: Մենք, առհասարակ Լիլիթ Կարապետյանին չենք ճանաչել: Միգուցե եղել են ռոմանտիկ հարաբերություններ, ու դա շատ բնական է՝ չամուսնացած, գեղեցիկ տղամարդը կարող էր հարաբերություններ ունենալ գեղեցիկ, երիտասարդ, չամուսնացած աղջկա հետ:
Բայց այն, որ տատիկս ու ընտանքիը դեմ է եղել, մենք չենք էլ ճանաչել Լիլիթ Կարապետյանին: Եթե անգամ ես փոքր եմ եղել, տատիկս էլ չի ճանաչել նրան: Տատիկս անգամ չգիտեր՝ Լիլիթ Կարապետյանը դերասանուհի է, նկարչուհի է, երգչուհի է, ուղղակի չի ճանաչել:
Մենք իմացել ենք միայն այս աղջկա մասին, ում մասին ֆիլմում նկարահանված է»:
Հիշեցնենք՝ Լիլիթ Կարապետյանը մեկ անգամ չէ, որ խոսել է Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրային հարաբերությունների և ապագայում ընտանիք կազմելու իրենց համատեղ ծրագրերի մասին:
Բաց մի թողեք
Երևանը կոլապսի մեջ է, իշխանությունը պարալիզացվել է, ավտոբուսները կանգնած են․ Տեսանյութեր
Հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել ու ազատ արձակել Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին
Իտալիայի Սենատը միաձայն՝ 112 կողմ ձայնով ընդունեց հայանպաստ բանաձև․ Լուսանկար