23/02/2025

Ուկրաինայում խաղաղությունը պետք է հաշվի առնի եվրոպացիների շահերը. Մակրոն

Ուկրաինայում խաղաղությունը պետք է հաշվի առնի եվրոպացիների շահերը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցցանցերում՝ Փարիզում Ուկրաինայի հարցով ԵՄ և Կանադայի մի քանի առաջնորդների երկրորդ արտակարգ գագաթնաժողովից հետո։

«Ֆրանսիայի և նրա գործընկերների դիրքորոշումը հստակ և միասնական է: Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայում խաղաղություն լինի հարատև և երկարատև: Մենք աջակցում ենք Ուկրաինային և կստանձնենք Եվրոպայում խաղաղությունը և անվտանգությունը ապահովելու բոլոր պարտավորությունները: Սա Ֆրանսիայի հիմնարար շահն է, և ես դրա երաշխավորն եմ»,- գրել է նա:

Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները կիսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ «վերջ դնել» հակամարտությանը։ Նա մատնանշել է մի շարք սկզբունքներ, որոնց Եվրոպան մտադիր է հավատարիմ մնալ։

«Ուկրաինան միշտ պետք է դաշնակից մնա, և նրա իրավունքները պետք է հարգվեն: Խաղաղությունը պետք է լինի կայուն և ուղեկցվի հուսալի և վստահելի երաշխիքներով: Պետք է հաշվի առնել եվրոպացիների անվտանգության շահերը»,- ասել է նա:

Նա նշել է, որ ԵՄ-ն «համոզված է Եվրոպայի և մեր յուրաքանչյուր երկրի պաշտպանության և անվտանգության ծախսերն ավելացնելու անհրաժեշտության մեջ», և հավելել, որ համապատասխան «որոշումները կընդունվեն առաջիկա օրերին և շաբաթներին»։

Չորեքշաբթի հանդիպմանը մասնակցել են Իսլանդիան, Նորվեգիան, Բալթյան երկրները (Լիտվա, Էստոնիա և Լատվիա), Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան և Բելգիան, ինչպես նաև Կանադան։ Նրանցից շատերի ներկայացուցիչները բանակցություններին միացել են տեսակոնֆերանսի միջոցով։