Կարդինալ Ջանֆրանկո Ռավասին չի բացառել, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով վերջերս առողջական խնդիրներ ունի, կարող է գահից հրաժարվել, եթե դժվարանա կատարել իր պարտականությունները։
Փետրվարի 14-ին ունկնդրումից հետո 88-ամյա Ֆրանցիսկոս պապը գնացել է Հռոմի Gemelli կլինիկա՝ հետազոտության և հիվանդանոցային պայմաններում բրոնխիտի բուժումը շարունակելու համար: Պոնտիֆիկոսի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են։
Հետագայում հետազոտությունների արդյունքում պարզվել է երկկողմանի թոքաբորբի սկիզբ։
«Կարծում եմ՝ այո։ Եթե նա լուրջ դժվարություններ ունենա իր պարտականությունների կատարման հարցում, նա կանի իր ընտրությունը։
Իհարկե, ինքը կորոշի, միգուցե խորհուրդ կխնդրի, բայց վերջնական որոշումն ինքը կկայացնի՝ իր խղճի համաձայն», – ասել է Ռավասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում՝:
Բաց մի թողեք
«Կխեղդվեք ձեր թափած արյան մեջ. Թույլ չենք տա պղծել Արևելյան Երուսաղեմը». Էրդողան
Դատվածություն ունեցող Մարտիրոսյանը ՌԴ-ում պատգամավոր է դարձել․ Լուսանկար
Թրամփը տիկնոջ հետ պետական այցով Մեծ Բրիտանիայում է. ինչպես են դիմավորել նրանց, և ովքեր են դժգոհ