Երեկ Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Քաղպայմանագրի» տարածքային խորհրդի ընտրություններ են տեղի ունեցել, որին 12 թեկնածու է առաջադրվել` ԱԺ պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը, Մարինա Ղազարյանը, ԶՊՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, Կապանի նախկին տարածքային խորհրդի ղեկավար Նարեկ Դավթյանը եւ այլք:
«Հրապարակ» թերթը գրել է․ Եղանակային անբարենպաստ պայմանների, ձյան պատճառով ՔՊ վերնախավից՝ վարչությունից ընտրություններին ներկայացուցիչ չի մասնակցել:
Բայց, հաշվի առնելով նախորդ ընտրությունների ժամանակ Կապանում թույլ տրված կեղծիքները, ՔՊ ղեկավարությունը թույլ չի տվել, որ քվեարկության արդյունքները հաշվեն Կապանում, եւ քվեատուփը` կապարականքված, տեղափոխվել է Երեւան:
Այստեղ, ըստ ամենայնի, օնլայն տարբերակով կհաշվեն ձայները։ Ուշագրավ է, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր թեկնածությունը չի առաջադրել, մինչդեռ վերջին շաբաթներին ՔՊ-ն բազմաթիվ համայնքներում կուսակցական խորհուրդներ է ընտրում, եւ հիմնականում մարզկենտրոններում խորհրդի ղեկավար են դառնում մարզպետները՝ ստացած առավելագույն ձայներով։
Բաց մի թողեք
Ինչպե՞ս են իշխանությունները մեր «փոքր նավը» ենթարկում ալեկոծության վտանգին
Որ միջոցառման համար է հատկացվել 8 միլիոն դրամ
16։30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն