23/03/2025

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոշտան ժամանել են Կիև․ Լուսանկար

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ժամանել են Կիև՝ Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մեկնարկի երրորդ տարեդարձի կապակցությամբ։

«Ուկրաինայում՝ Ուկրաինայի մասին, Ուկրաինայի հետ»,- գրել է Անտոնիո Կոշտան X սոցիալական ցանցում։

Ինչպես երևում է սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներից և տեսանյութերից, ԵՄ առաջնորդներին Կիևի երկաթուղային կայարանում դիմավորել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

«Եվրոպան Կիևում է Ռուսաստանի դաժան միջամտության երրորդ տարելիցին: Մենք այսօր Կիևում ենք, քանի որ Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը: Սա Եվրոպայի ճակատագիրն է»,- գրում է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոշտան ժամանել են Կիև

Translate »