Ռազմական փորձագետ, «Հայոց Հզոր Բանակ» հասարակական կազմակերպության հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Իրանում մեկնարկած զորավարժություններին՝ նշելով, որ դրանք իրենց տեսակով եզակի են:
«Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել։
Զորավարժություններին մասնակցում են Իրանի ԶՈՒ-ի բոլոր ստորաբաժանումները։
«Զուլֆիկար 1403» անվանումը կրող զորավարժությունն իր տեսակով եզակի է, որին ակտիվորեն այս անգամ մասնակցում են նաև ռազմածովային ուժերի դեսանտային ստորաբաժանումները, որոնք խաղարկել են ծովում նավերի վրա վայրէջքներն ու գործողությունները։
Ի դեպ, Զուլֆիկարը Մուհամմեդ մարգարեի սուրն է, այս անունով նաև իրանական տանկ կա, որը մշակվել է 1990թ․-ին, իսկ ամբողջապես արտադրության մեջ է մտել 1993թ․-ին»:






Բաց մի թողեք
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան
Իրավական լիկբեզ ՔՊ որոշ ներկայացուցիչների և այլ մոլորվածների համար․ Լիլիթ Գալստյան
Առևտուր էր կայացել. մենք սրան կհամաձայնենք, բայց դու մի կրակիր սահմանի վրա․ Սերժ Սարգսյան