Փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում երեխաները ձնագնդիկ են խաղացել և պատահաբար ձնագնդերից մեկը դիպել է անցնող համագյուղացի մի աղջկա, ինչից հետո վերջինիս քույրն ու մայրը եկել են հարվածող երեխայի տուն, ծեծի ենթարկել և երկաթե ձողով հարվածել երեխայի գլխին, ինչի հետևանքով երեխային պատճառվել է մարմնական վնասվածքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ 37-ամյա Մերի Ս․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, իրենց տան հարակից փողոցում ձնագնդի խաղալու ժամանակ երեխաների միջև առաջացած խոսակցություններից հետո Արագածոտնի մարզի բնակիչ 57-ամյա Թագուհի Չ․-ն դստրերի՝ 36-ամյա Նաիրա Տ․-ի և 24-ամյա Կիմա Տ․-ի հետ եկել են իրենց տուն, վիճաբանել իր դստեր՝ 18-ամյա Արմենուհի Մ․-ի և որդու՝ 16-ամյա Հ․ Մ․-ի հետ, ծեծի ենթարկել նրանց և պատճառել մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել