Գերմանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթանակ է տանում Ֆրիդրիխ Մերցի պահպանողական Քրիստոնյա-դեմոկրատական միության (CDU) և Քրիստոնյա-սոցիալական միության (CSU) դաշինքը՝ ձայների գրեթե 29 տոկոսով, հայտնում է ZDF-ը՝ վկայակոչելով exit poll-ի տվյալները:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, երկրորդ տեղում է Ալիս Վայդելի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ ռեկորդային 20 տոկոսով, երրորդ հորիզոնականում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն (SPD) է՝ կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորությամբ, որը ստացել է ձայների 16,5%-ը՝ ցուցաբերելով «պատմական վատ» արդյունք:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը հաջորդում են «Կանաչները»՝ 12%-ով ու «Ձախ կուսակցությունը»՝ 9%-ով:
ZDF-ի հաղորդմամբ՝ ընտրության մասնակցությունը եղել է ամենաբարձրը 1990-ին Գերմանիայի վերամիավորումից ի վեր՝ կազմելով 83 տոկոս:
Հավանաբար Քրիստոնյա-դեմոկրատական միություն/Քրիստոնյա-սոցիալական միությունը (CDU/CSU) կձևավորի իշխող կոալիցիա: Այն կառաջադրի կանցլերի թեկնածուի, որը կդառնա Գերմանիայի կառավարության նոր ղեկավարը:
Խորհրդարանի կազմը կընտրվի 4 տարի ժամկետով: Այն կունենա նվազագույնը 598 պատգամավոր:
Գերմանիայի գործող կանցլեր Օլաֆ Շոլցն ընդունել է իր «Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության» պարտությունը տեղի ունեցած Բուդեսթագի արտահերթ ընտրություններում։ Այս մասին հայտնում է ZDF-ը։
«Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության համար սա դառը արդյունք է։ Սա պարտություն է ընտրություններում։ Այս անգամ ընտրությունների արդյունքները վատն էին եւ ես նույնպես այդ արդյունքների համար պատասխանատվություն եմ կրում»,- հայտաարել է Շոլցը։
Համաձայն էքզիտ-պուլի արդյունքների, «ՍԴԿ»-ն միայն երրորդ տեղում է 16,3 տոկոսանոց ավեով։ Հաղթում են «ՔԴՄ/ՔՍՄ» դաշինքը՝ 28,4 տոկոսանոց քվեով։ Երկրորդ տեղում՝ 20,1 տոկոսանոց քվեով «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն է։Շոլցը նաեւ շնորհավորել է հաղթած քաղաքական ուժի ղեկավար Ֆրիդրիխ Մերցին՝ կառավարություն ձեւավորելու հանձնարարական ստանալու եւ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում տեղի են ունեցել կիրակի օրը։ Մասնակցությունը եղել է ռեկորդային՝ 83 տոկոս։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Գերմանիայի «Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն» կուսակցության ղեկավար Ֆրիդրիխ Մերցին՝ Գերմանիայում տեղի ունեցած արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի համար։
«Ես խոսեցի Ֆրիդրիխ Մերցի հետ, որպեսզի շնորհավորեմ նրան գերմանական ընտրություններում տարած հաղթանակի համար»,- գրել է նախագահ Մակրոնը։
Հավելել է, որ Գերմանիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները քննարկել է նաեւ դեռեւս գործող կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Մակրոնն ընդգծել է, որ «Ֆրանսիան եւ Գերմանիան կշարունակեն միասին գործել հանուն ուժեղ եւ ինքնիշխան Եվրոպայի»։ Ներկա պայմաններում, ըստ Մակրոնի, Եվրամիության անդամ երկրները պետք է միավորեն ջանքերը, որպեսզի լուծեն այն խնդիրները, որոնց բախվում է Եվրոպան։
Բաց մի թողեք
Թուրք ուսանողները երթ են անում՝ ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետի. Տեղի են ունեցել բախումներ
Ռուսաստանում ապօրինի բնակվող ուկրաինացիներին ստիպում են հեռանալ կամ օրինականացնել ներկայությունը
Թրամփը սեղմել է «կարմիր կոճակը»