2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։
Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից:
«62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով՝ ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն։ Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ։
557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ Ավելին, ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը։
3 անձ Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել մեր աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Ի պատասխան․ Բժիշկ եմ կանչելու, որ «բելի գարյաչկայից» հանի, հրշեջ, որ ջուր պզզացնի՝ բեղերդ չայրվեն. Սիմոնյանը՝ Վարդանյանին
Այո, տարել են կասետներից մեկը, որի վրա գրված էր՝ կնունք, խուզարկում են Հրանտ Մարգարյանի տունը
Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում սատար կանգնենք արցախցիներին