Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը կարող է, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվել:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում կուսակցության շարքերը կհամալրի Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն էլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի «Ժառանգության» ղեկավար:
«Փաստը» դիմեց «Թաթոյան» հիմնադրամ՝ ճշտելու այս տեղեկությունը, որտեղից մեզ պատասխանեցին հետևյալը. «Կոնկրետ այդ հարցի հետ կապված վերջին մի քանի տարիներին պարոն Թաթոյանի հետ տարբեր քաղաքական գործիչներ ու կազմակերպություններ անընդհատ տարբեր թեմաներով քննարկումներ և խորհրդակցություններ են անցկացնում, նրա անունը կապում են նման իրադարձությունների հետ: Ամեն դեպքում դրանք բնականոն գործընթացի մաս են, որն ընթանում է, և կարևոր են:
Պարոն Թաթոյանը տարբեր հարցազրույցների, հրապարակային ելույթների ժամանակ մշտապես շեշտել է, որ երբ որոշի քաղաքական նշանակության որևէ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել կամ որոշում կայացնել, հենց ինքն էլ այդ մասին հրապարակային կհայտարարի: Նա անձամբ ամեն ինչ կասի»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար