Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի 2 տեսանյութերին և սոցցանցի իր էջում գրել.
«Այսօր Ազատություն ռադիոկայանի երկու տեսանյութ դիտեցի: Առաջինը Լևոն Զուրաբյանի հարցազրույցն էր, որում սույն շատ պետականամետ գործիչը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը չի կատարել Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը:
Երկրորդը Ազատության ռեպորտաժն էր` նվիրված ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի որոշ հայտարարությունների, և այս ռեպորտաժում, այո` գուշակեցիք, կրկին Լևոն Զուրաբյանը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը տեղի է ունեցել, քանի որ Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի (կնքված 1991 թվականին) հիման վրա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Առաջարկում եմ, որպեսզի Ազատությունը շատ չտանջվի և հաղորդաշար բացի`«100 պատճառ, թե ինչու է ամեն ինչում մեղավոր Հայաստանը Լևոն Զուրաբյանի հետ»:
Համոզված եմ, որ հաղորդաշարին մշտապես սիրով կհյուրընկալվեն Էդմոն Մարուքյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մարգարիտա Սիմոնյանը, Վլադիմիր Սոլովյովը և այլք»:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու պնդումների միջեւ, որոնք Ռուբինայնի շարադրմամբ հետեւյալ տեսքն ունեն.
1. «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը չի կատարել նոյեմբերի 9֊ի փաստաթղթի 9֊րդ կետը»։
2. «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը Ալմա֊Աթայի հռչակագրի (կնքված 1991 թվականին) հիման վրա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությյունը»։
Նախ, պետք է ասեմ, որ Ռուբինյանը, ամբողջությամբ հավատարիմ լինելով «ՔՊ»֊ի «Սուտասանության կոդեքսի» դրույթներին, անամոթաբար կեղծել է իմ ասածները։ Որպես էթնիկ զտման պատճառ ես խոսել եմ ոչ թե Ալմա֊Աթայի հռչակագրի մասին (որն, ի դեպ, Հայաստանի վերապահումների շնորհիվ, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում), այլ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականին Պրահայում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։
Երկրորդ, նոյեմբերի 9֊ի հայտարարության 9-րդ կետի չկատարելը եւ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը ընդամենը նույն քաղաքականության երկու փոխկապակցված տարրերն են, որոնց մերժումով վիժեցվեց Ռուսաստանի «երկու ճանապարհների» կարգավորման պլանը։
Ու այս պրիմիտիվ մանիպուլյացիաների հեղինակն այսօր կարգավորում է հայ֊թուրքական հարաբերությունները։ Պատկերացնում եմ, թե ինչ մեծ հարգանք է վայելում նա իր թուրք գործընկերների մոտ։
Բաց մի թողեք
ՔՊԿ Վարչության ապագա կազմն՝ ըստ նիկոլիզմի շկալայի․ Հովիկ Աղազարյան
Ձեզ այժմ տվել են Մասիսի նկարով և Մկոյով զբաղվելու ժամանակավոր օրակարգ, իսկ խորքում ․․․
Հայաստանում Թուրքիայի դեսպանի մրցույթը հայտարարվում է բացված