Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Fox News հեռուստաալիքին հայտնել է, որ 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության ապահովմանը։
Նրա խոսքով՝ պարտադիր չէ, որ զորքերը տեղակայվեն առաջնագծում, բայց ներկա կլինեն «որպես երաշխիք»:
«Ես խոսել եմ Եվրոպայի 30 առաջնորդների և մեր դաշնակիցների հետ, որոնցից շատերը պատրաստ են այդ գործարքի մաս կազմել»,- հայտարարել է նա: Մակրոնի խոսքով՝ այդ երկրները սպասում են ԱՄՆ-ի կողմից աջակցության ազդանշանի՝ Ռուսաստանի կողմից պայմանավորվածությունները խախտելու դեպքում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ինչպես գրում է WSJ-ը, փետրվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զինծառայողների տեղակայման պլանի տարբերակը։ Պարոն Սթարմերը կցանկանար նախապես ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը եվրոպացի խաղաղապահների համար վտանգավորության դեպքում:

Բաց մի թողեք
Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային 10 F-16 կործանիչ փոխանցել
300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել
Վաշինգտոնը Կիեւին գործարք է առաջարկել Starlink-ի դիմաց․ WSJ