Քրեական հեղինակություն «Ֆազ»-ի աղմկահարույց սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանն ազատ է արձակվել կալանքից։
Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանյանի պատշտպան Գեղամ Հակոբյանի փաստաբանական գրասենյակը։
Կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց: Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:
Հիշեցնենք՝ սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում, Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում:
Սերգեյ Գրիգորյանը վերջին տարիներին հասցրել էր աչքի ընկնել տարբեր քրեական պատմություններով:
Համացանցում կադրեր էին հրապարակվել, որոնցում «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանին ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից:
Իրավապահները քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության գործով հուլիսի 28-ին էին ձերբակալել քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին, այնուհետ կալանավորել:
Բաց մի թողեք
#Ուղիղ․ Իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում․ Տեսանյութ
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել կաշառքի և ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու համար
Հանցավոր խմբի անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 107 դրվագով. նախաքննության ավարտ