18/03/2025

Դատավորը հաղթել է նախարարությանը

Արմավիրի մարզում երկար տարիներ դատավոր աշխատած Վահե Խալաթյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր 2020-ին:

«Հրապարակ» գրում է․ Նրա առողջական վիճակը վատացել էր, դիմել էր դատարանի նախագահին, նա էլ՝ ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն՝ առողջապահության նախարարություն, որ հանձնաժողով ձեւավորեն եւ եզրակացություն տան` դատավորի առողջական վիճակի վերաբերյալ:

Սակայն հանձնաժողովը եզրակացություն տվել է մեկ տարի անց, մինչ այդ ԲԴԽ-ն շտապ կարգով դադարեցրել է նրա լիազորությունները` «էական կարգապահական խախտումների» հիմքով: Խալաթյանը դիմել է դատարան` ընդդեմ առողջապահության նախարարության, եւ հաղթել։

Նախարարն այդ ժամանակ եղել է Արսեն Թորոսյանը: