Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վեճից հետո Կիևի պատվիրակությունը մոտ 1 ժամ սպասել է և հույս ունեցել հազվագյուտ մետաղների մասին գործարքը կնքել։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։
Թրամփը Զելենսկիին Սպիտակ տանը ընդունել էր մեկ օր առաջ։ Ակնկալվում էր, որ հանդիպման ընթացքում համաձայնագիր կստորագրվի օգտակար հանածոների և հանքային պաշարների համատեղ արդյունահանման վերաբերյալ՝ որպես Կիևին Վաշինգտոնի օգնության փոխհատուցում։ Սակայն Զելենսկու պահվածքի պատճառով գործարքի ստորագրումը չեղարկվել է։
«Կիեւի պատվիրակությունը մոտ մեկ ժամ սպասել է մեկ այլ սենյակում՝ հույս ունենալով համաձայնագիր կնքել հանքային ռեսուրսների վերաբերյալ և փրկել այցը»,- նշել է հրատարակությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը դուրս են եկել Օվալաձև աշխատասենյակից, մոտեցել այնտեղ, որտեղ նստած է եղել Զելենսկին և ասել նրան, որ հեռանա:

Բաց մի թողեք
Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային 10 F-16 կործանիչ փոխանցել
300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել
Վաշինգտոնը Կիեւին գործարք է առաջարկել Starlink-ի դիմաց․ WSJ