Փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ ծնկափոսի շրջանում, 3-րդ Բ աստիճան՝ մոտ 0.3% մարմնի մակերես, 20 օր ուշացումով հետվիրահատական» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 68-ամյա Լենա Շ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է փետրվարի 7-ին «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում օրթոպեդ-վնասվածքաբան Երևանի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Ա․-ի կողմից կատարված վիրահատության ժամանակ՝ բժշկական տաքացնող սարքը իր վրա դնելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։


Բաց մի թողեք
Կլիմայի փոփոխություն. Ինչպե՞ս են ջերմային ալիքները ազդում հղիությունների վրա ամբողջ Եվրոպայում
Մինչև 2050 թվականը աշխարհում քաղցկեղով հիվանդների 100 միլիոն պակաս կլինի
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից. Լուսանկար