10/03/2025

Զելենսկին հուսով է, որ կհաշտվի Թրամփի հետ, հանդիպումը փոխեց ամեն բան․ Washington Post

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Fox News-ի եթերում ասել է, որ հավատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները պահպանելու հնարավորությանը Սպիտակ տանը նրա հետ վիճաբանությունից հետո։

«Այո, իհարկե։ Որովհետև սա ավելին է, քան պարզապես նախագահի հետ հանդիպում, դա պատմական հարաբերություն է, ամուր հարաբերություններ մեր ժողովուրդների միջև»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր հարաբերությունները Թրամփի հետ կարող են փրկվել Սպիտակ տանը վիճաբանությունից հետո:

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են ուրբաթ օրը՝ Վաշինգտոնում, և այն վերածվել է թեժ վեճի։ Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը Զելենսկիին «դուրս է շպրտել» այն կոնֆլիկտից հետո, երբ ամերիկացի առաջնորդն իրեն անարգված է զգացել։ Վաշինգտոնի և Կիևի միջև հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքի ստորագրումը չեղարկվել է։

Օվալաձեւ աշխատասենյակում Թրամփ-Զելենսկի լեզվակռվի արձագանքները զարմանքից վերածվել են անհանգստության, թե ինչ կլինի հետո, սակայն չկա միասնական կարծիք այն հարցում, թե արդյոք հնարավոր է ԱՄՆ խաղաղ համաձայնագիր Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ռուս-ուկրաինական պատերազմում։

Ցնցված եվրոպացի առաջնորդները, որոնք փորձում էին շոյել Թրամփի ինքնասիրությունը՝ մեղմորեն մղելով նրան Ուկրաինային հետագա աջակցության ուղղությամբ, հիմնականում սահմանափակվեցին միայն նրանով, որ ասացին, որ աջակցում են Զելենսկուն, գրել է Washington Post-ը։

«Դեռ շատ վաղ է այս մասին լուրջ եւ հավասարակշռված կարծիք հայտնելու համարը»,  ասել է եվրոպացի դիվանագետը Օվալաձեւ աշխատասենյակում հանդիպման մասին: «Դա փոխում է տոնայնությունը, բայց այն հիմնարար սկզբունքները, թե ինչու է մեզ անհրաժեշտ խաղաղ կարգավորում, չեն փոխվել»: Դիվանագետը, անանուն մնալու պայմանով, ասել է, որ թեեւ Թրամփի ագրեսիան ապշեցուցիչ էր, Զելենսկին «այն տոնը չէր ընտրել»՝ հրապարակավ մարտահրավեր նետելով նրան։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը Լոնդոնում հրավիրել է եվրոպացի առաջնորդների հանդիպում, որը եվրոպացի պաշտոնյան անվանել է «հաշվարկի» եւ հետագա քայլերը քննարկելու պահ: Սպասվում է, որ Զելենսկին կմասնակցի։

ԱՄՆ պաշտոնատար անձինք տարբեր ազդանշաններ են հնչեցրել ապագայի վերաբերյալ: Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը The Washington Post-ին ասել է, որ Թրամփի վարչակազմը դիտարկում է Ուկրաինա ռազմական օգնության բոլոր ընթացիկ մատակարարումները դադարեցնելու հարցը՝ ի պատասխան Զելենսկու ընկալվող անզիջողականության՝ ի դեմս ուկրաինական հակամարտությունն արագ լուծելու Թրամփի ցանկության:

Որոշումը, եթե ընդունվի, կտարածվի միլիարդավոր դոլարներ արժողությամբ ռադարների, մեքենաների, զինամթերքի եւ հրթիռների վրա, որոնք սպասում են Ուկրաինա առաքմանը, ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով: Թրամփն ասել է, որ Ուկրաինայի հանքային պաշարների նկատմամբ ԱՄՆ իրավունքները կփոխհատուցեն ԱՄՆ հարյուր միլիարդավոր դոլարների օգնությունը, եւ ամերիկյան ինժեներների եւ հանքագործների ներկայությունը դրանք շահագործելու համար անվտանգության բավարար միջոց է:

Պետդեպարտամենտի մասնագետ Թեմի Բրյուսը, ուրբաթ երեկոյան ելույթ ունենալով Fox Business-ի եթերում, նշելել է, որ Զելենսկին «շանս ունի շրջելու իրավիճակը, եւ նա, հավանաբար, դա կարող է»: Նա ասել է, որ վեճը «չի նշանակում, որ [գործարքը] դեռեւս չի կարող կատարվել», եւ Զելենսկին «պետք է ընտրություն կատարի»:

Բրյուսը նշել է, որ վարչակազմը դժգոհ չէ Օվալաձեւ աշխատասենյակի վեճն ուղիղ եթերում դիտելուց: «Սա այն է, ինչի օգտին քվեարկել է ամերիկացի ժողովուրդը»,- ասել է նա մի իրադարձության մասին, որը տեղի ունեցավ «հասարակության մեջ, Սպիտակ տան միջավայրում, որտեղ պարզ է, որ ամերիկացի ժողովուրդը կարող է տեսնել, թե ինչպիսին է դինամիկան եւ ինչ է մտածում Միացյալ Նահանգների նախագահը»:

Նրա խոսքով՝ իրենք փորձեցին «գործողության մեջ դիվանագիտությունն ուղիղ զրույցներով եւ պարզությամբ, որը դուք հազվադեպ եք տեսնում… Դա անբաժանելի մասն է այն բանի, թե ինչ է նշանակում Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելը»:

Զելենսկու հետ Սպիտակ տանն ընդհատված հանդիպումը, ներառյալ չեղարկված ճաշն ու համատեղ մամուլի ասուլիսը, որոնք պետք է հետեւեին օգտակար հանածոների մասին համաձայնագրի ստորագրմանը, տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ եւ Ռուսաստանի պաշտոնատար անձինք հինգշաբթի հանդիպեցին Ստամբուլում, որպեսզի քննարկեն երկու երկրների միջեւ լիակատար կապերի վերականգնումը, ներառյալ ԱՄՆ դեսպանի վերադարձը Մոսկվա երկուսուկես տարվա բացակայությունից հետո եւ Մոսկվայի համարժեք վերադարձը Միացյալ Նահանգներ՝ դիվանագիտական լիարժեք կազմով։

Ստամբուլում կայացած հանդիպումը հաջորդեց 10 օր առաջ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած նմանատիպ հանդիպմանը, որոնց հրավիրված չէր Ուկրաինան, եւ Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցը դեմ առ դեմ հանդիպելու պլաններով ցույց տվեց, թե որքան արագ է ԱՄՆ նախագահը շարժվում պատերազմին վերջ տալու ուղղությամբ: Սակայն ներկա եւ նախկին դիվանագետները մտահոգված են, որ Թրամփը, որն ուրբաթ իրեն անվանել էր «ամենակոշտ մարդը», շտապում է համաձայնության հասնել, որն ավելի շատ օգուտ կբերի Մոսկվային, քան Կիեւին:

Եվ այնուամենայնիվ, հենց Թրամփն էր 2018թ. արտաքսել 60 ռուս դիվանագետների՝ հետախուզության աշխատակից լինելու մեղադրանքով եւ հրամայել փակել Ռուսաստանի հյուպատոսությունը՝ սահմանափակելով «ամերիկացիներին լրտեսելու եւ Ամերիկայի ազգային անվտանգությանը սպառնացող թաքնված գործողություններ իրականացնելու Ռուսաստանի հնարավորությունը», – նշվել է այն ժամանակ Սպիտակ տանը: Սելեստա Ուոլանդերը, որը Բայդենի վարչակազմի ժամանակ որպես Պենտագոնի բարձրաստիճան

պաշտոնյա, լայն կապեր ուներ Ուկրաինայի կառավարության հետ, ասել է, որ ուրբաթ օրը Օվալաձեւ աշխատասենյակի դրվագը «հիմնովին փոխում է ապագա հնարավոր դիվանագիտության դինամիկան»:

«Մինչեւ այսօր թվում էր, թե Սպիտակ տունը հավատարիմ է լինելու չեզոք դատավորի դերին՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության արդարացի լուծման շուրջ համաձայնության հասնելու ճանապարհ գտնելու համար»,- ասել է նա: «Այժմ պարզվում է, որ Սպիտակ տունն իրականում ընտրել է կողմ, եւ նա ընտրել է պուտինյան Ռուսաստանի կողմը՝ կարգավորման պարտադրելու համար»:

Ուոլանդերը, որն այժմ Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող է, ասել է, որ Զելենսկու համար Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատթարացումը կմեծացնի Ուկրաինայի հանդեպ եվրոպական երկրների պարտավորությունների կարեւորությունը:

Վերջին շաբաթներին եվրոպացիները փորձում էին ստանալ ամերիկյան աջակցությունը մի սցենարի համար, երբ նրանք խաղաղապահ ուժեր կտեղակայեն Ուկրաինայի ներսում՝ առաջնագծից հեռու, որպես պատվար ռազմական գործողությունների դադարեցման դեպքում:

Այս առաջարկով Միացյալ Նահանգները ռազմական «աջակցություն» կտրամադրի այն հնարավորություններով, որոնք միայն ինքը կարող է տրամադրել հսկայական քանակությամբ, ներառյալ հեռահար հրթիռներ, ծանր օդային մեքենաներ եւ ՀՕՊ համակարգեր:

Միեւնույն ժամանակ, «ամեն ինչի վրա կախված է այն հարցը, թե ինչ կլինի ԱՄՆ աջակցության հետ»,- ասել է Քարնեգի հիմնադրամի միջազգային քաղաքականության մասնագետ Էնդրյու Վայսը: «Եվրոպան չունի ռեսուրսներ կամ միասնություն… Այն չունի հետախուզական հնարավորություններ, որոնք չափազանց կարեւոր են ուկրաինական արշավի լետալության համար»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պայմաններով զինադադարն այժմ ավելի հնարավոր է, ասել է նա, «որովհետեւ Ուկրաինան անհանգստանալու է, որ իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ խարխուլ են, եւ ավելի լավ է գտնել լավագույն հնարավոր գործարքի հասնելու ճանապարհը, քանի դեռ Ռուսաստանի առավելություններն ավելի ակնհայտ չեն դարձել իր համար»: