Արմեն Սարգսյանը, որ Եռաբլուր պանթեոնի հողերի սեփականաշնորհման հիմնական դերակատարն է, Նիկոլ Փաշինյանի սիրելին ու վստահելին է վաղուց:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018-ի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է նրան պատկանող «Արարատի» գինու գործարան:
Հիշեցնենք, որ Եռաբլուրի հողերի վաճառքի գործով է անցնում ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը: Նրան հիմա դատախազությունը 19 դրվագով մեղադրում է Եռաբլուրի հողերը սեփականաշնորհման միջոցով օտարելու համար: Բայց Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի վրա էր ԱԺ ամբիոնից բղավում, թե «Եռաբլուրի հողերը ծախել եք»:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հեղափոխության տարում Նիկոլ Փաշինյանն այցելել է «Արարատի» գինու գործարան, շրջայց կատարել կոնյակի հնացման, տեսակավորման, շշալցման, փաթեթավորման արտադրամասերում: Ընկերության ղեկավարությունը երկրի վարչապետին է ներկայացրել ընթացիկ եւ նախատեսվող աշխատանքները, ինչպես նաեւ հետագա ներդրումային ծրագրերը:
Այս այցը ինչու է կարեւոր, քանի որ երբ Փաշինյանը վարչապետ դարձավ, այցելում էր այն ձեռնարկություններ, որոնց սեփականատերերի հետ ուներ ջերմ հարաբերություններ: Եվ ահա Արմեն Սարգսյանը այդ շարքից է:
Շարունակելի…»։






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7