«Փետրվարի 27-ին Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը տեսաուղերձի ժամանակ մի ուշագրավ ելույթով հանդես եկավ՝ ասելով. «Եթե ինձ, իմ ընտանիքին, իմ հարազատներին խփեն, դա կանի Սերժ Սարգսյանը, ուրիշ ոչ ոք»:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վարդան Ղուկասյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է նման մերկապարանոց պնդում անում:
Վերջինս արձագանքեց․
-Ինչ ասել եմ՝ ասել եմ, էլ չեմ անդրադառնում: Թող մնա իմ մեջ, ու մեկ էլ Աստված գիտի: Դրան չեմ անդրադառնում, ինչ ասել եմ՝ վե՛րջ։ Չեմ անդրադառնում, վայ:
-Ինչո՞ւ եք տալիս հենց Սերժ Սարգսյանի անունը, Նիկոլ Փաշինյանից չե՞ք տեսնում վտանգ:
-Ինչո՞ւ ես խորացել, հետաքրքրվում ես: Դրան չեմ անդրադառնում, ինչ ասել եմ՝ ասել եմ: Վե՛րջ»:
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին