«Բոլորս պետք է պահանջենք, որ բոլոր գերիներին հետ տան, դա մեր պարտքն է»:
Այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը. «Բոլորիս ցավն է, որ մեր պետության երեք նախագահները գերեվարված են, բայց դա էլ ուրիշ ընթացք է ունեցել․ հավատացել են ռուսներին և մինչև վերջ գնացել»։
«Վազգենի թողած գաղափարով թե՛ երկրապահը, թե՛ ժողովուրդը մինչև այսօր ուղղորդվում է»,- ասաց «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա նաև անդրադարձավ «Հոկտեմբերի 27»-ին․ ««Հոկտեմբերի 27»-ը պետք է բացահայտվի, մենք պահանջատեր ենք, որ բացահայտվի։ Դա իրավապահ մարմինների գործն է, գործընթաց է գնում, ու մենք էլ կլինենք պահանջատեր, որ դա բացահայտվի։ Եթե չբացահայտվի, երևի ուրիշ ճակատագիր չունենա մեր պետությունը, որովհետև նման բաները կարող են կրկնվել, և բոլոր հետևանքները, որ այս օրին ենք, գալիս են «Հոկտեմբերի 27»-ից»։
Միքայելյանի խոսքով՝ երկրապահը տարբեր ուղղություններով պաշտպանում է ՀՀ սահմանները․ «Այսօր էլ պետք է խելոք լինենք գաղափարապես, որպեսզի հասնենք այն ամեն ինչին, բանակցություններ են գնում, դրա համար, որպես երկրապահ, մենք մեր գործն ենք անում, կանգնած ենք զինվորի կողքին»։
Բաց մի թողեք
10 օր է Հայաստանի հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը Բաքվում գտնվող մեր գերիներն են. Մեսրոպ Առաքելյան
Կարո՞ղ եք մի պահ ձեզ պատկերացնել այն գերիների փոխարեն
Մեծամասնությունն անտարբեր է` «նիկոլական դրախտը» փառաբանելով